Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ

$
0
0

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության այդ քայլը պայմանավորված է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմամբ:

Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles