Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. Արևմտյան Հայաստանի իսլամացված հայերը X ժամի կօգտագործվեն որպես աշխարհաքաղաքական գործոն

$
0
0

Արևմտյան Հայաստանի  իսլամացված հայերը X ժամի կօգտագործվեն որպես աշխարհաքաղաքական գործոն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային խնդիրների վերլուծաբան, Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը: 

ՙԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիայի փլուզման բավական լուրջ նախագիծ ունի, որում, Քուրդիստանի ստեղծմանը հավասար, նախատեսված է Արևմտյան Հայաստանի ստեղծում: Այդ նախագծի մասին, ի դեպ, տեղեկացված են մեր իշխանությունները և ոչ միայն: ԱՄՆ նման ծրագրերը մի քանիսն են: Վաշինգտոնում շատ լավ գիտակցում են, որ Թուրքիան արհեստական պետություն է՝ ստեծված, իմիջիայլոց, Լենինի ջանքերով: Եվ Թուրքիայի փլուզման ծրագրերի իրականացման դեպքում իսլամացված հայերի և Հայաստանի մասնակցությունն անխուսափելի է: ԱՄՆ-ը մեզանից շատ ավելի լավ գիտի Թուրքիայի տարածքում առնվազն 5 մլն նման էթնիկ հայերի առկայության մասին՚,- նշել է նա:

Վերլուծաբանը համոզված է, որ իսլամացված հայերն արդեն իրենց ինքնությանը վերադառնալու ճանապարհ են որդեգրել: Նրա խոսքով, Դիարբեքիրում, տեղական քրդական իշխանությունների թույլտվությամբ, արդեն գործում է Թուրքիայի հայերի միություն, որտեղ շրջակա գյուղերի բնակիչները հայերեն են սովորում: Համանման միություններ, հայոց լեզվի դասընթացներ են գործում Մուշում, Դերսիմում, Համշենում: Եվ սա միայն բաց տեղեկատվությունն է: Ըստ որում, նրա խոսքով, հենց մահմեդական հայերն են կազմում այդ տարածքներում թուրքական և քրդական հասարակության ամենաակտիվ սոցիալական շերտը:

ՙԵվ առաջիկա 10 տարում այդ մարդիկ ակտիվորեն ՙկվերադառնան՚: Դա շատ լավ գիտեն ԱՄՆ-ում, Կանադայում, բայց, չգիտես ինչու, չեն ցանկանում իմանալ Հայաստանում: Վերջապես, Թուրքիայի ամենակենտրոնում ապրում են ալավի թուրքեր, ալավի քրդեր, ալավի զազաներ և ալավի արաբներ, որոնց ընդհանուր թիվը տատանվում է 18-ից մինչև 20 մլն: Այդ մարդիկ խիստ տարբերվում են սուննի թուրքերից և շաֆիիթ թուրքերից մշակույթի բարձր մակարդակով և սոցիալական ակտիվությամբ՝ կարևոր դեր խաղալով երկրի կառավարման գործում: Հատկանշական է, որ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն այսօր 100%-ով կառավարվում է ալավիների կողմից՚,- նշել է նա:

Վերլուծաբանը համոզված է, որ Թուրքիայում Х ժամի ներքին կոնֆլիկտ կսկսվի հենց ալավիների և սուննիների միջև: Եվ հայեր միակ հավանական դաշնակիցն այդ Х ժամին Թուրքիայի ալավիները կլինեն: Այսպիսին է Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը, և իրադարձությունների հետագա զարգացումը, այսպես թե այնպես, տեղի կունենա՝ այդ թվում ՙՀայկական հարցի՚ գործարկմամբ: Իսկ թե ինչպես կօգտագործվի ՙՀայկական հարցը՚, ըստ նրա, կախված կլինի այդ թվում՝ Հայաստանից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles