Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևան. Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման գործում

$
0
0

Հայ-գերմանական համագործակցության հարցեր են քննարկվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հանդիպման ընթացքում:


Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ այս բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում: Այս առումով Բունդեսթագի փոխնագահն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Նա հավելել է, որ կարևոր է, միշտ կենդանի պահելով անցյալի մասին հիշողությունը, ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բունդեսթագի փոխնախագահի բնորոշմամբ Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները։

Հայաստանի արտգործնախարարն ու Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։ Նախարար նալբանդյանն ընդգծել է, որ ս.թ. ապրիլին Հայաստանի Հանրապետեության նախագահի՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցելությունը, Գերմանիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ խթան հաղորդեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը։

Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ շեշտելով հանձնառությունների անվերապահ կատարման կարևորությունը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Բունդեսթագի փոխնախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնահերթությունների իրագործման, ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles