ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 16-օրյա հացադուլից հետո հունվարի 9-ին տեղափոխվել է ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտարարել է նրա կինը` Ռուզան Բադալյանը, նա հիվանդանոց է տեղափոխվել 14,00-ին, սակայն դեռ շարունակում է հացադուլը`որպես ընտանիքի անդամների հետ հանդիպման արգելքի դեմ բողոքի նշան:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Հարությունյանը ՙԵս հայտարարում եմ հեղափոխություն՚ պաստառով պիկետ էր անցկացնում հրապարակում: Ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանի ՙԱնոնիմուսի՚ երթի մասնակիցնեհո նոյեմբերի 5-ին ՙհանդիպել են՚ ոստիկանական շղթայի, ինչից հետո տեղի է ունեցել ընդհարում: Գործի են դրվել փայտի մահակներ և դյուրավառ խառնուրդով շշեր: Միջադեպի հետ կապված` բերման է ենթարկվել 37 մարդ, 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: