Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչը

$
0
0

Երկօրյա այցով Երևան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մամուլի և հասարակայնության հետ կապերի հարցերի պատասխանատու Գոհար Ավագյանը, Վիգենինը Երևանում կլինի մայիսի 23-24-ը:

 

ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայության համաձայն, ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Երևանում երկրի ղեկավարության հետ հանդիպումներից հետո կմեկտնի Վրաստան, այնուհետտև` Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը մայիսի 27-ին կժամանի Ադրբեջան, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փախստականներին ու հարկադրաբար վերաբնակեցվածներին առնչվող և այլ հարցեր: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles