ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվությունը:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ընդգծել է, որ հայկական կողմն անօդաչու թռչող սարք չի կորցրել:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը, տեղեկություն են տարածել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ՙХ-55՚ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: