Ապրիլի 15-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական ութերորդ նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այդ նպատակով Երևան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի Գլխավոր շտաբների պատվիրակությունները: Ինչպես նաև գլխավոր քարտուղարը և ՀԱՊԿ Միավորված ղեկավար:
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հանդիպումը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր, որոնք ուղղված են Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը: