Ապրիլի 13-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն դեմ բողոքի ակցիան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ակցիայի միանակիցների մեկը, Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը, հանրահավաքը հետապնդում է մեկ նպատակ – պահանջել Ռուսաստանից, որպեսզի դադարեցնի զենք մատակարարել Ադրբեջանին, քանի որ այդ զենքը գետագայում օգտագործվում է հայ զինծառայողների դեմ:
Իսկ ակցիայի մասնակիցներից մեկը` Դավիթ Սանասարյանը, հանդես գալով հավաքվածների առջև, նշել է, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը: «Մեզ ասում էին, որ Հայաստանը ԵԱՏՄ է մտնում, ելնելով իր ազգային շահերից և անվտանգությւոնից: Իսկ ո՞ւր է այդ խոստացված անվտանգությունը: Մեզ ասում էին, որ ՀԱՊԿ-ն ընդհանուր անվտանգության երաշխավորն է: Իսկ ինչո՞ւ հիման ՀԱՊԿ-ը չի աջակցում մեր երկրին»,-հայտարարել է նա: Այս համատեքստում նա հավելել է, որ ադրբեջանական կողմին մեր կեղծ-դաշնակից Ռուսաստանի կողմից ցուցաբերած աջակցության շնորհիվ հայ զինվորին սահմանի վրա սպանում են ռուսական զենքով:
Հավելենք, որ այնուհետև ցուցարարները Հյուսիսային պողոտայով կշարժվեն դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղից կուղղվեն դեպի ՌԴ դեսպանություն:
Ներկա պահին Ազատության հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: