Հայաստանի և ԼՂՀ խորհրդարանների պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատարտել են մարդկության դեմ կատարված հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված խոշորամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայաստանյան հանձնաժողովի ղեկավար Հովհաննսե Սահակյանը:
Նրա խոսքով, հայտարարություն մեջ ընդգծված է, որ խախտելով 1994 թվականին ստորագրված Հրադադարի մասին եռակեղմ պայմանագրի դրույթները, Ադրբեջանն ակնհայտ կերպով խախտել է միջազգային իրավունքի նորմերը, կիրառելով պատերազմի վարման արագելված միջոցներ և մեթոդներ, հարձակման հիմնական թիրախ դարձնելով սահմանամերձ գոտու և խորը թիկունքի խաղաղ բնակչությանը: «Մենք վճռականորեն ենք տրամադրված այդ հանցագործությունների և ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումասիրության և արդյունքները սահմանված կարգով միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում»,-ընդգծել է նա:
Սահակյանը նշել է նաև, որ ադրբեջանական ԶՈւ մի քանի օրում հրթիռա-հրանոթային կրակահերթի տակ վերցրին ԼՂՀ մի շարք բնակավայրեր, ինչի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ, կանայք, մեծահասակներ: Նա նաև հիշեցրել է, որ անվտանգության նկատառումներով տեղահանվել է Թալիշ, Մաղադիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակչությունը: «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի գազանությունների, անմարդկային և բռնի գործողությունների վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրաված էին նաև վարձու ահաբեկիչներ»,-ընդգծել է քաղաքական գործիչը: