Ապրիլի 8-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի ժամանակով 15:00-ից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կրակի դադարեցման ռեժիմն ապահովելու վերաբերյալ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ներկայացուցիչների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 15:00-20:00-ը նախատեսվում է երկուստեք զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ սկսել:
↧