Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կքննարկի պատգամավոր Մանվել Բադեյանի վարքագիծը

$
0
0

 ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեկտեմբերի 24-ի նիստում վարույթ է ընդունել եզդիների համայնքի դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի` վերջինի վարքագիծը քննարկելու նպատակով: Այդ մասին լրագրողներին հաղորդել է հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը` նիստի ավարտից հետո: Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ հանրապետական պատգամավորը վիրավորական եւ հեգնական արտահայտություններ էր արել լրագրողների եւ եզդիների հասցեին:

 

Դավիթ Հարությունյանի ասելով, էթիկայի հանձնաժողովը քննարկում է բացառապես այն դեպքերը, երբ դատական պաշտպանությն հնարավորություն չկա: Ընդ որում պատգամավորը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք պատգամավորի նման վարքագիծը նորմալ է: Հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով էթիկայի կանոնները խախտում են շատ պատգամավորներ, սակայն բոլորի աչքին երևում են միայն կառավարող կուսակցության պատգամավորների արարքները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարքագիծը, ով վերցրել էր մյուս պատգամավորների քվեարկության քարտերը, նույնպես անընդունելի էր: Չէ որ դա նույնն, ինչ պատգամավորի մեքենայի անվադողը վնասելը, որպեսզի նա չկարողանա գնալ աշխատանքի: Ինչու չեք ասում, որ դա ամոթալի արարք է: Ես չեմ կարծում, թե մեզանում իրենց ոչ կոռեկտ են պահում միայն իշխանության ներկայացուցիչները», - նշել է Հարությունյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles