Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՃՏՊ Մասիսում. Բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան

$
0
0

Մարտի 17-ին՝ ժամը 23.03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, կանչի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Վազ-2106ե մակնիշի 05 ՕՕ 481 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Զ., ծնվ.1989 թ.) և ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետևանքով Է. Զ.-ը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ավտոմեքենան հեռացրել են երկաթգծից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles