Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումները՚ խրախուսում են աշակերտական հասարակական կազմակերպություններին

$
0
0

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար՚ դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն:

 

 

Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:

 

«Հայաստանի պատանեկան նվաճումներըե հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է: Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել Հայաստանում ԿՍՊ ոլորտի առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեությունը:

 

Երիտասարդ սերնդի դաստիարակության համար այս անչափ կարևոր և արդիական ծրագիրն իրականացնելու նպատակով, դեռևս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներե կազմակերպության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:

 

«Անչափ կարևոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն՝ այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որևէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքները՝ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ և հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել և խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումըե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

 

Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է «JHMե բարեգործական հիմնադրամի և «HSBCե բանկի կողմից: Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվաե (Global Money Week) շրջանակում:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles