Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանել է Ադրբեջանի վարչապետին

$
0
0

 Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ձգձգվում է Բաքվի ոչ կառուցողական, իսկ երբեմն նույնիսկ՝ հանցավոր քաղաքականության պատճառով:

 

Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հավաստմանը, թե Ադրբեջանի կողմից իր ռազմական ներուժի մեծացումն ուղղված է ՙհայկական կողմի ագրեսիայի՚ զսպմանը:

 

ՙԵթե ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է, ապա՝ բացառապես Բաքվի մեղքով, որը մերժում է հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմների ներդրման բոլոր առաջարկները, չի ընդունում Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքներից երկուսը /ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի չգործադրում խմբ./: Հենց Բաքուն է պնդում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունում Թուրքիայի՝ ի սկզբանե անընդունելի ներառում՚,- նշել է փոխխոսնակը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, և ԼՂՀ միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է:

 

Նշենք, որ այսօր Միլլի մեջլիսում ելույթի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, մասնավորապես, հայտարարել է, որ 2015 թ. Ադրբեջանում հատուկ ուշադրություն է դարձվել բանակաշինությանը՝ շարունակվող ղարաբաղյան հակամարտության պատճառով: ՙՀայկական կողմը, ձգձգելով ժամանակը, խուսափում է խնդրի լուծումից, և միջազգային կառույցներն այդ հարցի առնչությամբ միջազգային իրավունքին հակասող դիրքորոշում են զբաղեցրել՚,- ասել է Ադրբեջանի վարչապետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles