Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Թուխ Մանուկ վայրում ավտովթարի հետևանքով զոհվել է երեք զինծառայող, վիրավորվել են` երկուսը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ-ից, վթարի մասին ահազանգն ստանալուց հետո, ժամը 23:57-ին դեպքի վայր են մեկնել փրկարարներ: Տեղում պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան անհայտ պատճառներով դուրս է եկել երթեւեկելի մասից և գլորվել ձորը: Ուղևորներից երկուսը տեղում մահացել են, երեքը` վիրավորվել: Հոսպիտալացման ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: