Մյուս երկրների հետ միասին Հայաստանին նույնպես ընդգրկած տնտեսական ճգնաժամը շատ լավ հնարավորություն է «գիտական ցեղասպանության» դադարեցման համար մեր երկրում: Երևանում ընթացող «Հայաստանի և ԵԱՏՄ գործարար հանրություն. Պրոբլեմներ, սպասումներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանսում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Նախորդ դարի 90-ական թվականների, այսպես կոչված, «լիբերալ հեղափոխությանը» հաջորդած տարիներին միայն Ռուսաստանում փակվեց 5-6 հազար գիտական ինստիտուտ: Իսկ Հայաստանում գիտնականների և ինժեներների թիվը կրճատվեց 7-8 անգամ: Գրեթե բոլորը լքեցին երկիրը և մեկնեցին արտասահման: Այլ խոսքերով, նախկին ԽՍՀՄ առանց բացառության բոլոր երկրների համար դա աղետ էր»,-նշել է նա:
Այդ առումով Հարությունյանը Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների արդյունքում այդ երկրի էներգակիների գների անկումը բնութադրում է «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքով: Նրա կարծիքով, Ռուսաստանի ու ԵԱՏՄ գծով նրա գործընկերների տնտեսության աճի տեմպերի անկումը գործնականում այլընտրանք չի թողնում, քան գիտածավալ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությանը վերադառնալն է: