Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաքուն ամեն ամիս 50 հազար դոլար կվճարի ամերիկյան լոբբիստներին` «Վաշինգտոնի առավել ազդեցիկ մարդկանց» հետ շփման հնարավորության դիմաց

$
0
0

ԱՄՆ Կոնգրեսի կողմից կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթի ներկայացրած «Ադրբեջանի ժողովրդավարական ակտ» օրինագծի ընդունումը թույլ չտալու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակում Ադրբեջանի կառավարությունը համապատասխան պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական կազմակերպության հետ:

 

ԱՄՆ արդարադատության նախարարության համաձայն, «Հասարակայնության հետ  կապերի գծով ծառայությունների տրամադրման դիմաց» համաձայնագիրն ստորագրվել է փետրվարի 1-ին` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի և Podesta Group-ի միջև:

 

Սմիթի 14 էջանոց օրինագիծը քննարկման է  ընդունվել նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին: Մինչ օրս  որպես այդ փաստաթղթի համահովանավոր հանդես են եկել կոնգրեսականներ Ջո Հեկը և Լուիզա Սլոթեն: Օրինագիծը հայտնվել է այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ազատ արձակել հարյուրից ավելի քաղբանտարկյալներին և հերքեց այդ կարգի  կալանավորների առկայությունը:

 

Պյամանագրի համաձայն, Podesta Group-ը պետք է կանխի օրենքի ընդունումը, որը նախատեսում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների համար: Նաև պետք է իրավական խորհրդատվություն տրամադրի Կոնգրեսի, գործադիր իշխանության գործունեության և, ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, շփումներ հաստատի Կնոգրեսի անդամների և նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանության և ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչների հետ:

 

Ուշագրավ է, որ համաձայնագրի կետերից մեկը Podesta Group-ի կողմից երաշխավորված շփումների հնարավորությունն է Վաշինգտոնի առավել ազղդեցիկ մարդկանց հետ, ինչի դիմաց Բաքուն ամեն ամիս առնվազն 50 հազար դոլար կվճարի ընկերությանը` գումարած «լրացուցիչ ծառայությունների համար» փողերը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles