Հայրենիքի պաշտպանի օրվա առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովի գլխավորությամբ Հաղթանակի զբոսայգում մասնակցել են «Մայր Հայաստան» հուշարձանի առջև անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցիչներ, 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, Խորհրդային սպաների միության, ՀՄՊ վետերանների միությանմ, ՀՀ վետերանների միության ներկայացուցիչներ և շարքային երևանցիներ:
«Այսօր մեզ համար չափազանց թանկ և զգացմունքով տոգորված տոն է` Խորհրդային բանակի և Ռազմածովային նավատորմի օրը: Մենք բոլորս հայրենիքի պաշտպաններ ենք: Միակ ցանկությունը` որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն և անվտանգություն, իսկ մեր զինծառայողները ողջ և առողջ տուն վերադառնան», - նշել է Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Ընդ որում նա հավելել է, որ փետրվարի 23-ին Հայաստանը Ռուսաստանի հյտե միասին նշում է այդ հիանալի տոնը` Հայրենիքի պաշտպանի օրը:
Փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի օրը նշում են Ռուսաստանում Բելառուսում, Ղրղըզստանում: Այն սահմանվել է 1922 թվականի հունվարի 27-ին ՌՍՖՍՀ-ում: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ԱՊՀ մի շարք երկրներում այն շարունակում են տոնել: