Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերժ Սարգսյան. Ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը

$
0
0

«Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված»,-այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում:

 

Նրա խոսքով, բարեփոխումները կլինեն մտածված, հետևողական և գիտակցված: «Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն»,-հայտարարել է նախագահը, ընդգծելով, որ արդեն սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը, ըստ Սարգսյանի, պետք է լինի դատարանը: «Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից»,-հայտարարել է նախագահը, ընդգծելով, որ իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Նրա խոսքով, անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը:

 

«Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են»հայտարարել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ բարձրացտիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

 

Նախագահն իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև Հարավային Կովկասի բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների վրա: «Այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով ես նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ աշխարհասփյուռ հայությունը: Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է: Հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը, որ մենք ունենք, ու որը դեռ մնում է ոչ լիարժեք բացահայտված ու իրացված»,- եզրափակել է ՀՀ նախագահը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles