Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկա համագործակցության առումով արդեն բոլոր առանցքային պաշտոնների շուրջ եկել են համաձայնության

$
0
0

Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը և ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունըառաջիկա համագործակցության առումով արդեն բոլոր առանցքային պաշտոնների շուրջ եկել են համաձայնության

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՀՅԴ աղբյուրը, կուսակցությանը կտրվի էկոնոմիկայի, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարների պորտֆելները, քանի որ վերջինը կրկին կառանձնացվի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ինչպես ավելի վաղ  հաղորդել էր Արմինֆո գործակալությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը: Բացի այդ, Դաշնակցությանը կտրվեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պորտֆելները: Երրորդ գերատեսչությունը, որը կստանա Դաշնակցությունը, և որի շուրջ այդքան երկար բանակցություններն էին ընթանում, դա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Այդ պաշտոնում կնշանակվի Լևոն Մկրտչյանը, ով նախկինում նույնպես զբաղեցրել էր այդ պաշտոնը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles