Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքագետ. Ահմեթ Դավութօղլուն հաջողությամբ կատարեց իր առաքելությունը` ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի

$
0
0

 Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բավականին հաղթական իրավիճակում է`  ի տարբերություն Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի դեկտեմբերի 12-ի այցը Երևան:

 

«Դավութօղլուն հասավ իր նպատակին: Եկավ Երևան, շոու սարքեց և գնաց: Այդ շոուի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Երևանում նա մամուլի ասուլիս տվեց միայն թուրքական ԶԼՄ-ների համար: Դավութօղլուն փորձեց շոշափել զարկերակը, պարզել միջազգային հանրության վերաբերմունքն իր գործողությունների նկատմամբ: Եվ արդյունքն ավելի քան հաճելի էր թուրք նախարարի համար: Ողջ աշխարհը նրան ծափահարում էր` ողջունելով նրա իբր կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ երկխոսության հաստատման նկատմամբ», - կարծում է Շաքարյանը:

 

Նրա ասելով, Դավութօղլուն հասկացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հարկավոր է հարցնել նաև Ադրբեջանի կարծիքը: «Թեև բանակցություններում թուրք դիվանագետը ոչ մի անգամ չարտաբերեց «Ղարաբաղ» բառը, նա հանդես եկավ ծավալուն ելույթով տարածաշրջանային կայունության և անվտանգության մասին: Եվ, դժբախտաբար, այդ ֆոնին գրեթե աննկատ մնացին հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու մասին նախարար Նալբանդյանի հայտարարությունները», -  դժգոհել է Շաքարյանը: Նա նշել է, որ երկու նախարարների հանդիպումն ընթացել է դռնփակ, և բաց է մնում այն հարցը, թե ում հավատալ: Թուրքագետը կարծում է, որ վատ չէր լինի, եթե հասարակայնությունը տեսներ, որ հանդիպմանը Նալբանդյանը կոշտ կերպով հնչեցնում է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը: «Երևանը պետք է ունենա գործընթացի սեփական սցենարը, իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը: Իսկ առայժմ մենք, դժբախտաբար, ընդամենն արձագանքում ենք, իսկ նա, ով արձագանքում է, ինչպես հայտնի է, մեկ քայլով հետ է մնում», - ամփոփել է փորձագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles