Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Անելիք Բանկը» մայրաքաղաքի նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղի հաշվին իր ստորաբաժանումների թիվն ավելացրեց մինչև 15

$
0
0

Անելիք Բանկը» մայրաքաղաքի նորաբաց  «Էրեբունի»  մասնաճյուղի (Էրեբունի 7/60 շենք հասցեում) հաշվին  իր ստորաբաժանումների թիվն ավելացրեց մինչև 15: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, «Անելիք Բանկի» նորաբաց մասնաճյուղը, որը հագեցած է նորագույն տեխնիկայով, իր հաճախորդներին առաջարկում է բարձրորակ և շահավետ պայմաններով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, բիզնես և սպառողական վարկեր, տեղական և միջազգային  վճարային քարտերի տրամադրում, ժամկետային ավանդների և կոմունալ վճարումների ընդունում, տեղական և միջազգային փոխանցումների իրականացում և այլ ծառայություններ:

 

«Սիրով հրավիրում ենք Երևանի Էրեբունի և հարակից համայնքներում բնակվող մեր հաճախորդներին նոր, լուսավոր «Էրեբունի» մասնաճյուղ, որտեղ մեր աշխատակիցները կառաջարկեն բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ընթացիկ տարում փոփոխություններ կկատարվի մասնաճյուղային ցանցում, որի արդյունքում մեր որոշ մասնաճյուղեր կտեղափոխվեն առավել բանուկ ու հաճախորդների սպասարկման համար առավել հարմարավետ՝ Բանկի կորպորատիվ ոճին համապատասխան, տարածքներ»,- ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցում կատարվել են Երևան քաղաքի մի քանի մասնաճյուղերի տեղափոխություններ՝ ուղղված հաճախորդների պահանջմունքների բարելավման և սպասարկման արդյունավետության բարձրացման գործընթացների կատարելագործմանը:

 

Ա. Մարտիրոսյանի խոսքերով, փետրվարի 29-ից Շենգավիթ մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղում, «Կենտրոնական» մասնաճյուղի հաճախորդները՝ «Տիգրան Մեծ» (Տիգրան Մեծ 4) մասնաճյուղում, իսկ մարտի 7-ից «Արաբկիր» մասնաճյուղը կգործի Կոմիտաս 56/160 հասցեում:

 

Հաշվի առնելով նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղը` «Անելիք Բանկի» ստորաբաժանումների թիվը մայրաքաղաքում հասել է 9-ի, իսկ մարզերում գործում է 6 մասնաճյուղ:

 

Նշենք, որ որպես «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից հասցրեց մինչև 100%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles