Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սեյրան Օհանյան. Տարածաշրջանային անվտանգության ապահովումը Երևանի և Թբիլիսիի ընդհանուր նպատակն է

$
0
0

Հայ-վրացական համագործակցությունը պաշտպանական ոլորտում ընդլայնվում և զարգանում է: Այդ մասին այսօր Երևանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

ՙՉնայած այն բանին, որ երկու պետությունները քաղաքական տարբեր գերակայություններ ունեն՝ Հայաստանը ՀԱՊԿ նադամ է, իսկ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, այնուամենայնիվ, նպատակը մեկնէ՝ տարածաշրջանային անվտանգության ապահովումը՚,- նշել է նա: Այս համատեքստում Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում և քաղաքական ճանապարհով խնդիրների լուծում:

 

Խիդաշելին իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում է Հարավային Կովկասում խաղաղության ձգտումը, և Թբիլիսին Երևանի կողքին է դրա ձեռքբերման հարցում:

 

Միաժամանակ անդրադառնալով վրաց-թուրքական հարաբերություններին՝ Խիդաշելին ընդգծել է, որ Թբիլիսին ռազմավարական հարաբերությունների մեջ է ՆԱՏՕ-ի անդամ Անկարայի հետ:

 

ՙԹուրքիայի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Վրաստանի համար, և մենք երախտապարտ ենք թուրքական կողմին Դաշինքի շրջանակներում աջակցության համար՚,- ասել է Խիդաշելին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles