Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, նախագահ Օբաման շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:Դեսպան Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշել է, որ Նախագահ Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար Նախագահ Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:Իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր՚ փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադե և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի՚ ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում: Ըստ էութան, հիշյալ ներդրումային գործարքն առաջին ՙծիծեռնակն՚ էր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ, անցած տարվա մայիսին Հայաստանն ու ԱՄՆ ստորագրել են շրջանակային առևտրաներդրումային համաձայնագիր, որի շրջանակում էլ ձևավորվել է Հայ-ամերիկյան առևտրաներդրումային խորհուրդ, որի առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 17-18-ը Երևանում: Այն կոչված է բացահայտելու նոր ոլորտներ` երկկողմ ներդրումների և առևտրի համար, աշխատելու դրանց զարգացման և հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ: