Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բենզինը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանում

$
0
0

Բենզինը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանում: Ընդ որում` երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, ինչն ինքնըստինքյան բացառում է մաքսատուրքերը Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ցանկացած ապրանքի համար:

 

Հունվարի 27-ի դրությամբ Սանկտ Պետերբուրգի նավթամթերքի իրացման խոշորագույն ռուսական բորսայի սակարկություններում ամենաէժան «ԱԻ 92» բենզինի մեկ տոննան վաճառվել է 390-391 դոլարով: Հայաստանում ռուսական «ԱԻ 92» բենզինի համանման «ռեգուլյար» ապրանքանիշի բենզինի 1լ վաճառվում է 390 դրամով, ինչը, հաշվի առնելով ամերիկյան դոլարիփոխարժեքի ոչ մեծ տատանումները, կազմում է շուրջ 800 դոլար 1 տոննայի դիմաց:

 

Նույնիսկ, հաշվի առնելով պետության կողմից բանզինի համար կիրառվող ոչ փոքր ակցիզները, Ռուսաստանից դրա փոխադրումը Հայաստան, 1լ «ռեգուլյանի» արժեքը Հայաստանում չափազան բարձր է թվում: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում, որը նույնպես բենզին է ներմուծում, 1լ «ռեգուլյարն» արժե 1,4 լարիից կամ 280 դրամից ոչ ավելի: Եվ դա այն պայմաններում, երբ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ: Ի դեպ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին` ի դեմս դրա ղեկավար Արտակ Շաբոյանի, իրավիճակը թվում է միանգամայն ընդունելի, քանի որ, նրա ասելով, «Հայաստանում վաճառվող բենզինում նավթի տեսակարար կշիռը կազմում է 7%»: Պաշտոնյան վկայակոչել է նաև ՌԴ-ում բենզինի նկատմամբ կիրառվող բարձր հարկերը:

 

Նշենք, որ նույնիսկ Մոսկվայի բենզլցակայաներում, այսինքն, մանրածախ առևտրի ոլորտում, «ԱԻ 92» բենզինի 1 լ արժե 32-34 ռուբլի կամ կես դոլարից պակաս, ինչը բացատրվում է նավթի համաշխարհային գների անկմամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles