Հայ-ամերիկյան համագործակցությունը քրեաբանության և դատական փորձաքննության բնագավառում շարունակվում է
Փորձաքննությունների ազգային բյուրոյի առաջատար փորձագետները կրկին մասնակցում են մի շարք վեբինարների /առցանց սեմինարների/ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի կողմից ընտրված այլ կառույցների հետ համատեղ։
Նշենք, որ առաջին վեբինարների /առցանց սեմինարների/ մասնակցությունը այս տեսակ ձևաչափով Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները սկսել են դեռևս 2014թ-ին: Այսպիսով, կազմակերպության երկու տասնյակ առաջատար մասնագետների մասնակցությամբ առաջին վեբինարը տեղի է ունեցել 2014թ. հունվարի 22-ին: Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի հետ առցանց սեմինարների իրականացումը շարունակվել է նաև 2015թ-ին: Այս տարի հունվարի 14-ից փետրվարի 18-ը հեռուստակամուրջները անց են կացվելու ամեն շաբաթ, հետևյալ թեմաներով` ձգաբանություն, տոքսիկոլոգիա, նյութեր, որոնք ենթակա են հսկողության, IT-տեխնոլոգիաներ, թաքցրաց հետքեր և ԴՆԹ: Թվարկված վեբինարներից վեցից երկուսը, որոնց նպատակը հանդիսանում է տնօրենների և ստորաբաժանումների ղեկավարների վերապատրսատումը, արդեն կայացել են: Իրականացված արդեն իսկ յուրաքանչյուր հեռուստակամուրջների շրջանակներում երկու զեկուցողի կողմից սլայդերի տեսքով ներկայացվել են ընդհանուր նկարագիր յուրաքանչուր ոլորտի, փորձաքննությունների ժամանակ կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների վերլուծություն, ինչպես նաև հակիճ տեղեկատվություն յուրաքանչյուր առցանց սեմինարների թեմաների վերաբերյալ: Առցանց սեմինարների ընթացքում նաև կներկայացվեն և կտրվեն բացատրություններ վարչական բնույթի մասնագիտացված հարցերի վերաբերյալ, որոնց հետ կարող են բախվել փորձագիտական կազմակերպությունները: Ժամային տարբերության պատճառով հեռուստակամուրջներն անց են կացվում ուշ երեկոյան: Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի հետ փոխշահավետ համագործակցությունը, այդ թվում նաև թեմատիկ վեբինարների մասնակցության միջոցով, շարունակական բնույթ կկրեն 2016թ-ին, ինչպես վերը նշված ժամանակահատվածում իրականացվող, այնպես էլ այլ առցանց սեմինարների շրջանակներում, որոնք կազմակերպվում են ամերիկյան առաջատար հետազոտական ինստիտուտի՝ RTI Internatinal-ի կողմից: Ավելացնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ԱՊՀ-ում հանդիսանում է Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության ASCLD-ի միակ լիիրավ անդամ, որը համարվում է փորձագիտության ոլորտում ամերիկյան առաջատար կազմակերպություն, որտեղ բացի ամերիկյան ներկայացուցիչներից, ներկայացված են միայն քրեաբանության և դատափորձագիտական ոլորտի առավել առաջատար կառույցների ղեկավարներ