Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանցի փորձագետ. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ամրապնդումն ագրեսիային համարժեք հակահարվածի երաշխիք է` անկախ դրա կազմակերպիչներից

$
0
0

 Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում դիտվող ամրապնդումը ագրեսիային համարժեք հակահարվածի երաշխիք է` անկախ դրա կազմակերպիչներից, համոզված է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կոռոտչենկոն:

 

Նշենք, որ 25 տարով երկարաձգված համապատասխան հայ-ռուսական պայմանագրի համաձայն, Երևանը Մոսկվայից վարձավճար չի գանձում ռազմակայանի օբյեկտների տեղակայման դիմաց, վճարվում է միայն բնակարանային-կոմունալ ծառայությունների դիմաց:

 

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի ամրապնդման գործընթանցը նպատակ ունի դիմակայել տարածաշրջանային սպառնալիքներին: Դա մեզ տարածաշրջանում անվտանգհության երաշխավորված ապահովման վստահություն կներշնչի: Կովկասում կայունությունն ապահովվում է հենց Մոսկվայի այդ քայլերի շնորհիվ», - ընդգծել է ռազմական փարձագետը:

 

Կոռոտչենկոյի կարծիքով, 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումը բնավ չի ենթադրում Թուրքիայից որոշակի սպառնալիքների առկայություն և արվում է բացառապես անվտանգության ապահովման նկատառումներով, որը չի կարող լինել սպառնալիք:

 

«Համոզված եմ, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ուժեղացումը փոխշահավետ է և բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես  էլ հայաստանի շահերից», - ամփոփել է փորձագետը:

 

Նշենք, որ 2015 թվականին 102-րդ ռուսական ռազմակայանի բաղադրիչ հանդիսացող «Էրեբունի» ռազմական օդանավակայանն ստացել է «Մի-24Պ» և «Մի-8ՄՏ» ուղղաթիռների երկու խմբաքանակ: 2016 թվականին նույնպես նախատեսվում է Հայաստան առաքել 4-րդ սերնդի «ՄիԳ-19» բազմաթիրախ թեթեև ճակատային կործանիչներ: «Էրեբունիում» արդեն անգարներ են նախապատրաստվում նոր ավիատեխնիկայի համար:

 

2015 թվականին 102-րդ ռուսական ռազմակայանի տրամադրության տակ են ուղարկվել նաև ժամանակակից «Տախիոն» ԱԹՍ համալիրներ, «Աուրիգա-1,2Բ» նոր համալիրներ, «Բելոզյոր» և «Լիվեն» արբանյակային կայաններ, «Ռատնիկ» սարքերի լրակազմեր:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles