Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ստեփանակերտ. ԵԽԽՎ կողմից «սարսանգի» բանաձևի ընդունումը հարված է եվրոպական ժողովրդավարությանը

$
0
0

ԵԽԽՎ կողմից «սարսանգի» բանաձևի ընդունումը հարված է եվրոպական ժողովրդավարությանը: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

Հունվարի 26-ի նիստում հավանություն տալով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» փոփոխված զեկույցին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեվ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը:

 

«Մեր կարծիքով, այդ նախագծի քննարկման փաստը, մանավանդ, նման, ոչ ադեկվատ, միակողմանի և վճարված նախագծի ընդունումը վկայում է ադրբեջանական ավտորիտարիզմի առաջ եվրոպական ժողովրդավարության պարտության մասին: Մենք ցավով ենք դրան նայում, հաշվի առնելով, որ եվրոպական քաղաքակրթությունը շարունակում է մեզ համար մնալ իսկական ժողովրդավարական պետության կառուցման օրինակելի մոդել»,-նշել է Բաբայանը: Միևնույն ժամանակ, Արցախի պետության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ փաստաթղթի ընդունումն իրական հետևանքներ չի ունենա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա: Բաբայանը հատուկ ընդգծել է, որ ԵԽԽՎ բանաձևը կրում է բացառապես խորհրդատվական բնույթ: «Ի վերջո, մենք բազմաթիվ անգամ Ադրբեջանին առաջարկել էինք քննարկել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հարցը, ենթադրելով, որ ԼՂՀ-ն փոխարենը կստանա այլ ռեսուրսներ, օրինակ, աշխաջրածին: Սակայն, ամենայն հավանականությամբ, Բաքվի համար Արցախին սահմանամերձ սեփական տարածքների ոռոգումը հանդիսանում է երրորդ աստիճանի կարևորության հարց, ի տարբերություն ածխախաջրածնի վաճառքից ստացված շահույթին»,-եզրափակել է Բաբայանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles