Հանրային խորհրդի օդային հաղորդակցության գծով անդամ Իզաբելլա Մուրադյանը փախավ դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսից, այն բանից հետո, երբ նրան սկսեցին հարցեր տալ:
Մուրադյանը եկել էր կիսվելու ավիացիայի 2013 թվականի գործունեության արդյունքներով: Նա բողոքեց կառավարության անգործությունից և նեղ անձնական շահերից, ինչի արդյունքում 2013 թվականին սնանկացավ Արմավիան, որի աշխատողները ստիպված էին լքել երկիրը: Մյուս կարևոր կորուստը նա տեսնոմ է իշխանությունների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորաթերմինալը քանդելու մտադրության մեջ (կլոր շենքը): «Ազգային ավիափոխադրողի և հին ուղևորաթերմինալի պահպանման վերաբերյալ Հանրային խորհրդի ոչ մի առաջարկ կառավարությնա կողմից չընդունվեց: Իսկ այդ նիսոտւմ, ընդհանրապես, այնպիսի բաներ էին տեղի ունենում»,-նշել է Մուրադյանը: Նա այնպես էր հուզված այդ փաստերից, որ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և անսպասելի լքեց «Ելակետ» մամուլի ակումբը, ուր նրան հրավիրել էին մամուլի ասուլիսի:
Մուրադյանը նշեց, որ Վրաստանն ունի պետությանը պատկանող 54 ինքնաթիռ, Ադրբեջանը`28 ինքնաթիռ, իսկ Հայաստանում չկան պետական ինքնաթիռներ: Նա գտնում է, որ ազգային ավիափոխադրողի առկայությունը պարտադիր է պետության ռազմվարական պլաններն իրականացնելու համար:
Սակայն, հարկ է նշել , որ Արմավիան ամբողջությամբ մասնավոր ընկերություն էր և երբեք էլ աչքի չէր ընկել թռիչքների հստակությամբ, սպասարկման որակով և ֆինանսական կարգապահությամբ, ինչի արդյունքում, կուտակեց հսկայական պարտքեր, այդ թվում նաև պետության և իր աշխատողների հանդեպ: Արմավիայի որոշ աշխատողներ տեղափոխվեցին Air Armenia ընկերություն, որը բավականին արագ սկսեց հաջողությամբ թռիչքներ իրականացնել, և նրա գալով էապես նվազեցին ավիատոմսերի գները: