Հայաստանի և Լատվիայի միջև փոխգործակցության հարցերը, ՀՀ և Եվրամիության միջև համագործակցությունը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան կարգավորումն են Ռիգայում քննարկվել աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների միջև:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կողմերն ընդգծել են պրոբլեմի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտոթյունը: ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն ընգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Պրոբլեմի ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ գնաատականին»,-ընդգծել է Է.Շարմազանովը:
Իր հերթին, Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտման, հատկապես խաղաղ բնակիչների նկատմամբ ծանր հրետանու կիրառման անընդունելիությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան հակադրվում է միջազգային ընդունված իրավական նորմերին, շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանը: