Հայաստանը և Հարավային Կովկակսը Նոր տարին կդիմավորեն ձյունածածկ: «Հայպետհիդրոմետի» տվյալներով, դեկտեմբերի 30-ի երեկոյից մինչև հունվարի 2-ը ձյան առատ տեղումների պատճառ կդառնա հզոր ցիկլոնը` Սկանդինավիայից շարժվող արկտիկական օդային զանգվածների տեսքով:
Օդի ջերմաստիճանը կնվազի, ընհանուր առմամբ, 8-10 աստիճանով: Այդպիսով, գալիք 2016 թիվը Հայաստանի համար կնշանավորվի ձյան առատ տեղումներով, բքով, մերկասառույցով և ճանապարհներին տեսանելիության վատթարացմամբ: