Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՍԾՏՀԿ երկրների արտգործնախարարների նիստը Երևանում ուղեկցվում է բողոքի ակցիայով` ընդդեմ Թուրքիայի արտգործնախարարի այցի

$
0
0

Դեկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների 29-րդ նիստը:

 

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, նիստի մեկնարկն ուղեկցվել է բողոքի ակցիայով` ընդդեմ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի: Ակցիան, որը կազմակերպել են ՀՅՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և   ՀՅԴ երիտասարդական միությունը նպատակ ունի Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշել այդ երկրի հակահայկական գործողությունները: Ակցիայի ընթացքում քաշքշուկ է առաջացել դրա մասնակիցների և իրավապահ մրամինների աշխատակիցների միջև:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հաղորդման համաձայն, նիստում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Երևան կժամանի նաև ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը: Նիստի արդյունքում ՍԾՏՀԿ նախագահությունը կփոխանցվի Բուլղարիային: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles