Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պաշտպանության նախարարություն. Տարեսկզբից ի վեր Ադրբեջանի ԶՈՒ ավելի քան 210 մարդ են կորցրել

$
0
0

Տարեսկզբից ի վեր Ադրբեջանի ԶՈՒ առնվազն 210 մարդ են կորցրել: Դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Իհրակե, Ադրբեջանի պարագայում դժվար է որևէ բան ասել միանշանակ, քանի որ նրանք խնամքով թաքցնում են կորուստները, և ճշմարտությունը հաջողվում է իմանալ մի քանի տարի անց` տարբեր հրապարակումների և վիճակագիրների շնորհիվ, սակայն այսօրվա դրությամբ, մեր տվյալներով, այդ թիվը գերազանցում է 210 մարդը: Նաև հայտնի է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման արդյունքում հակառակորդը կորցրել է ավելի քան 15 մարդ և ունի մի քանի տասնյակ վիրավորներ», - հայտարարել է Հովհաննիսյանը:

 

Ընդ որում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հաղորդել է, որ լարվածությունը զորքերի շփման գծում անցած գիշեր համեմատաբար նվազել է: Նա հույս է հայտնել, որ այդ դինամիկան այսուհետև էլ կպահպանվի: Նրա ասելով, սովորաբար լարվածության աճը հակամարտության գոտում պայմանավորված է այս կամ այն քաղաքական գործընթացով:

 

«Դա և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն է, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձը: Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, պատերազմ է», - նշել է Հովհաննիսյանը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է, տարվա ընթացքում հակառակորդն ինտենսիվ գնդակոծության է ենթարկել ինչպես հայկական դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակչությանը, այդ թվում` թուրքական կայանքներից:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ հայկական կողմն էլ խոշոր տրամաչափի զինատեսակներ օգտագործի, ինչպես  անում է Ադրբեջանը, Հովհաննիսյանը նշել է, թե միշտ չէ, որ համարժեք արձագանքի համար պետք է կիրառել նույն եղանակները, ինչ` հակառակորդը:

 

«Մենք կարող ենք հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի տասնյակ խախտումներին տալ մեկ կետային, սակայն ավելի արդյունավետ պատասխան: Առաջադրանքների կատարման արդյունավետությունը գնահատվում է ոչ թե կորուստների  թվով, այլ այն բանով, թե որքանով է հաջողվել կախնել հակառակորդի առաջադրանքի կատարումը: Մեր հակառակորդը իր առջև լուրջ խնդիրներ է դնում և, հավատացեք, դա, հաստատ, մեր մեկ կամ երկու զինվորների ոչնչացնելը չէ, նպատակներն ավելի գլոբալ են, սակայն մեզ առայժմ հաջողվում է ձախողել Ադրբեջանի ծրագրերը», - նշել է Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Բաքվի այսօրվա մարտավարությունտը հանգեցնում է Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների ներուժի քայքայման: Մեկնաբանելով ՀԱՊԿ անգործությունը ղարաբաղյան հակամարտության գոտում սրված իրավիճակի առնչությամբ` Հովհաննիսյանը նշել է, որ այդ հարցն ավելի շատ վերաբերում է քաղաքական հարթությանը և քաղաքական գնահատականի կարիք ունի:

 

«Երեկ Հայաստանի նախագահի փայլուն ելույթը ՀԱՊԿ նիստում ամեն ինչ իր տեղը դրեց: Դրան ես կարող եմ միայն ավելացնել, որ Հայաստանի ավանդը ՀԱՊԿ զարգացման, փոխակերպման և կայացման գործում մեծ է», - եզրափակել է նա:

 

Ինչպես հաղորդվել է, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե, իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ընդգծել է Հայաստանի ղեկավարը։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles