Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման շուրջ բանակցությունները Բեռնում ավարտվեցին:
Ինչպես Twitter-ի էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ավելի ուշ այն շարունակվել է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ: Այնուհետև պետությունների ղեկավարներին կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ՀՀ և ԱՀ արտգործնախարարները:
Բանակցությունների ավարտից հետո Ալիևն անմիջապես լքել է շվեյցարական կառավարության ընդունելությունների տունը, մինչդեռ Սարգսյանը շփվել է միջնորդների հետ: Այնուհետև ՀՀ նախագահը նույնպես մեկնել է ընդունելությունների տանից:
Այլ մանրամասներ հանդիպումից առայժմ հայտնի չեն: