Հայ ազգային կոնգրեսն օրենքի հիմնավորում է գտել, ըստ որի՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու նպատակով կարող է Սահմանադրական դատարան դիմել՝ առանց 27 պատգամավորի ստորագրության: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՙՉնայած այն բանին, որ ստորագրահավաքին միացել է ընդամենը 19 պատգամավոր՝ մեր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը Սահմանադրական դատարան կներկայացնի խմբակցության և ԱԺ 19 պատգամավորի հայցադիմումը՚,- նշել է խմբակցության քարտուղարը:
Նշենք, որ ստորագրահավաքին միացել են ՀԱԿ 7 պատգամավոր՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը,Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության 5 պատգամավորը՝ Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, «Ժառանգությունից՚ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը և Տիգրան Ուրիխանյանը: