Լարված իրավիճակ է Երևան-Վարդենիս ավտոճանապարհին. Նորադուզ գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը և պահանջում են մարզի դատախազին: Միջմարզային նշանակության ավտոճանապարհին գոյացել են վիթխարի խցանումներ: Նման արմատական միջոցի պատճառը Նորադուզի բնակիչների դժգոհությունն է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանի գործողունեությունից, որը, գյուղացիների համոզմամբ, չարաշահում է իր պաշտոնեական պարտականությունները, անհիմն մեղադրանքներ ներկայացնում գյուղացիների դեմ և նրանց բանտ նստեցնում: Նորադուզի բնակիչները հաղորդել են, որ բազմիցս դիմել են մարզի համապատասխան իրավապահ մարմիններին, ակնկալելով, որ հարցը կլուծվի, սակայն ապարդյուն, քանի որ Արսենյանն իրեն երկրի օրենքներից վեր է համարում:
↧