Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» նոր կուսակցության առաջին համագումարը, որին մասնակցում է 150 պատգամավոր:
Ինչպես հայտարարել է նոր կուսակցութան հիմնադիրների մեկը` Էդմոն Մարուքյանը, «Լուսավոր Հայաստանի» հիմնական նպատակը երկրի քաղաքական համակարգի առողջացումն է: Նրա կարծիքով, հատկապես անառողջ համակարգ է երկրի բոլոր պրոբլեմների պատճառը: Այդ համատեքստում նաև անհրաժեշտություն է համարում վերադասավորումները քաղաքական համակարգում:
Նա նշել է նաև, որ կուսակցության առաջնահերթությունը կլինի պայքարը կոռուպցիայի և հովանավորչության դեմ: «Մենք չենք հանդուրժում պաշտոնյաների ավելորդ շռայլությունները, երբ երկիրը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում: Յուրաքանչյուր կոռուպցիոներ - մեր թշնամին է, քանի որ սպառնում է Հայաստանի ապագային»,-նշել է նա: Մարուքյանը նաև նկատել է, որ համահայկական խնդիրնի լուծման համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ տնտեսություն:
Նա նաև նշել է, որ Հայաստանի զարգացման լավագւյն մոդելը եվրոպականն է: «Մենք պետք է վերագործարկնք եվրաինտգրման գործընթացը և վավերացնենք ԵՄ հետ որ իրավական փաստաթուղթը»,-հայտարարել է նա: