«Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինությունն իր ուղևորներին առաջարկում է Նոր Տարին և Սուրբ Ծնունդը դիմավորել Վրաստանում: Ընկերությունը 15 հոգանոց խմբերի համար կազմակերպում է եռօրյա և հնգօրյա ուղևորություններ Թբիլիսի, Բաքուրիանի և Բաթում:
Զբոսաշրջիկները կարող են հարմարավետ վագոններով ուղևորվել Վրաստան, որտեղ նրանց սպասում են 3 աստղանի հյուրանոցային համարներ, ամանորյա շոու-ծրագիր, ինչպես նաև լրացուցիչ էքսկուրսիաներ Թբիլիսիում, Մցխեթայում, Բորժոմում, Բաթումում և Քութաիսում: Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական էջի՝ www.ukzhd.am , «Ուղևորափոխադրումներ՚ բաժնում:
«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: