Ոստիկաններին հաջողվել է ֆիզիկական ուժի կիրառմամբ հավաքել վրանը, որն առանց թույլտվության Ազատության հրապարակում տեղադրել էին բողոքի ակցիայի մասնակիցները:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բողոքի տևական ակցիաների մասնակիցները ոստիկաններից աննկատ վրան էին տեղադրել այն ժամանակ, երբ ճակատի ղեկավարները ելույթ էին ունենում հարթակում: Սակայն իրավապահները նկատել են առանց թույլտվության տեղադրված վրանը և պահանջել են հավաքել այն: Արդյունքում` ուժի կիրառմամբ ոստիկաններին հաջողվել է հավաքել վրանն Ազատության հրապարակից:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, վրանը, այնուամենայնիվ, պետք է տեղադրվի` հաշվի առնելով եղանակայյին պայմանները: Նա նաև հանրահավաքի մասնակիցներին խոստացել է, որ պայքարը շարունակելու է մինչև հաղթական ավարտ: