Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Եվրամիությունն ուսումնասիրում է էկոմիգրանտների խնդիրները Հարավային Կովկասում

$
0
0

ԱրմԻնֆո- Տուրան: Բնակարանային անբարենպաստ պայմանները, խմելու և ոռոգման ջրի պակասը, դպրոցներից, աշխատատեղերից և բուժօգնությունից կտրված լինելը մի մասն է այն խնդիրների, որոնք հայտնաբերվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող և Հարավային Կովկասում տնտեսական միգրացիայի խնդիրների լուծմանը նպատակաուղղված նախագծի շրջանակում` բնակչության շրջանում անցկացված մի շարք հանդիպումներից հետո:

 Ինչպես հաղորդել է Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնը, նախագիծն իրագործվում է Հարավային Կովկասի երեք երկրներում և կոչված է աջակցելու էկոմիգրացիայի բնագավառում համակարգային բարեփոխումների անցկացմանը քաղաքացիական հասարակության ներուժի ամրապնդման և ազգային և տարածաշրջանային մակարդակներով երկխոսության ընդլայնման ճանապարհով:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles