ԱՄՆ չափազանց գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը որոշել են հանդիպել մինչև տարեվերջ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«ԱՄՆ ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները լիարժեք քննարկումներ կանցկացնեն այն հարցերի և քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են շփման գծում լարվածությունը թուլացնելու համար», - հայտարարել է նա: Դիվանագետի ասելով, դա բավականին դրական քայլ է երկու կողմից: «Մենք ակնկալում ենք, որ նախագահները պատրաստակամություն կդրսևորեն` քննարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների նոր առաջարկությունները», - հայտարարել է նա: