Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԿԽՄԿ միջնորդությամբ Բաքուն Երևանին է հանձնել ՀՀ քաղաքացի Լուսինե Աբովյանին

$
0
0

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ նոյեմբերի 12-ին Բաքուն Երևանին է հանձնել ՀՀ քաղաքացի Լուսինե Աբովյանին: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԽՄԿ հաղորդագրությունում:

 

«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը  2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

 

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը

անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

 

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված», - ասվում է ԿԽՄԿ հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակչուհի Լուսինե Ղուկասի Աբովյանը հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը` Ղազախի ուղղությամբ: Կողմերը սահմանի հատման փաստի մասին ԿԽՄԿ-ին պաշտոնապես իրազեկել էին նոյեմբերի 9-ին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles