Հայաստանը Եվրամիության հետ ընթանում է «բաց երկնքի քաղաքականության» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 5-ին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանը, 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:
«Հուսով ենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը կստանա ԵՄ հետ «բաց երկնքի քաղաքականության» շուրջ բանակցությունների մեկնարկի մանդատը»,-հայտարարել է Կ.Նազարյանը: Նա նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում եվրոպական երկրների հետ, հույս հայտնելով, որ առաջիկայում կվերականգնվեն եվրոպական մի շարք ուղղություններով թռիչքները:
Նշենք, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը կառավարության կողմից հայտարարվեց նախանցյալ տարի «Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնակացումից հետո, հանգեցրեց հայաստանյան շուկայից օտարերկրյա ավիաընկերոթյունների փախուստին. ավիափոխադրողների թիվը 37-ից կրճատվեց մինչև 24: Շուկան լքեցին «Չեխական ավիաուղիները», Իտալական AL Italia-ն, լեհական Lot-ը, էմիրաթական Etihad և շատ այլ ավիափոխադրողներ: Արդյունքում այսօր Հայաստանի ավիափոխադրումների շուկայում մենաշնորհային դիրքեր են զբաղեցնում ռուսաստանյան ավիաընկերությունները: Վերջիննես էլ սահմանում են ավիատոմերի գները: Բացի այդ, իրավիճակը վատթարացնում են «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների բարձր գները, իսկ ավիավառելիքի գները 20-25%-ով գերազանցում են տարածաշրջանային միջին գները: