Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 63-րդ նիստին

$
0
0

«Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 63-րդ նիստին, որն անցնում է նոյեմբերի 4-5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:

 

Նոյեմբերի 4-ին նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամ հարգել են Եգիպտոսում ավիավթարի ժամանակ զոհվածների հիշատակը, ինչից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը: Նա նշել է, որ 23 տարիների ընթացքում Խորհուրդը դարձել է նախկին խորհրդային երկրների ամենաարդյունավետ գործող միջպետական կառույցներից մեկը:

 

ՙԱյս տարիների ընթացքում երկաթուղիների միասնական տեխնոլոգիական և տեղեկատվական տարածքի պահպանմանն ուղղված հսկայական աշխատանք է կատարվել: Խորհրդի օրակարգում մշտապես քննարկվում են երկաթուղային տրանսպորտի ոլորտում  միջազգային համագործակցությանը վերաբերվող ակտուալ  հարցեր, որոնց լուծումն ապահովում է միջազգային տրանսպորտային և տնտեսական կապերի հուսալիությունը, - ասել է Օլեգ Բելոզյորովը:

 

Խորհրդի նախագահը նաև ամփոփել է 2015 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները: Նրա խոսքերով, փոխադրվել է 1,4 մլրդ տոննա բեռ, ինչը 1,5%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշը:

- Ցավոք սրտի, միջազգային ճգնաժամը պահպանում է իր նեգատիվ ազդեցությունը մեր երկրների երկաթուղային տրանսպորտի վրա: Այդ պատճառով բեռնաշրջանառությունը նվազել է 1,7%-ով, - նշեց Բելոզյորովը:

Իսկ կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի 9 ամիսների ընթացում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կրճատվել է 6%-ով՝ կազմելով 20 մլն տոննա:

 

«ՌԵե նախագահի խոսքերով, Խորհրդի անդամ երկրները բազմաթիվ համատեղ նախագծեր են իրականացնում: Այդ նախագծերից մեկն էլ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի երկաթուղիների կողմից ստեղծվող «Միասնական տրանսպորտալոգիստիկ ընկերությանե ձևավորումն է: 2015 թվականին կավարտվի ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը և աշխատանքի տեխնոլոգիայի համաձայնեցումը:

 

ՙՄեր գործողությունների շնորհիվ արդեն էապես աճել են փոխադրումներ Չինաստան-Եվրոպա ուղղությունով: Այսպես Դոստիկ (Ղազախստան) – Բրեստ (Բելառուս) և Զաբայկալսկ (Ռուսաստան) – Բրեստ ուղղություններով 2015 թվականի 9 ամիսների ընթացում տարանցիկ կոնտեյներային բեռնափոխադրումներն աճել են 2 անգամ՚, - ասել է նա:

Միջազգային ուղևորափոխադրումների անկման պատճառ, Օլեգ Բելոզյորովի կարծիքով, հանդիսանում է երկաթուղային տրանսպորտի ոչ բավարար մրցունակությունը և այս հարցը լրացուցիչ քննարկումների կարիք ունի:

2015 թվականի հունվար-սեպտեմբերին միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 14,8 մլն ուղևոր, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 64% է կազմում:

 

Բացի Հայաստանից Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների, ինչպես նաև ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղիների ներկայացուցիչները: Նիստին ներկա են նաև Լիտվայի, Էստոնիայի, Իրանի երկաթուղիների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:

 

Խորհրդի մասնակիցները նախատեսում են քննարկել 2015 թվականի 9 ամիսներ ընթացքում անդամ երկրների երկաթուղիների աշխատանքի արդյունքները, երկաթուղային վարչությունների միջև կատարվող փոխհաշվարկների կարգը, մշակել գնացքների չվացուցակը 2015-2015 թթ համար: Նախատեսվում է նաև քննարկել մի շարք նորմատիվ փաստաթղթերում փոփոխութնուններ հատարելու հարցեր:

 

ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել էր 1992 թվականի փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության միասնական սկզբունքների մշակման համար:

 

«ՀԿԵե ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles