Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նախօրեին գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Ինչպես հաղորդել են ԿԸՀ մամուլի ծառայությունում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)`
155-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական հանձնաժողով կարող են ներկայացնել 2015 թվականի նոյեմբերի 6-ից 11-ը` մինչև 18:00-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին կառավարության նիստում կայացված որոշման համաձայն, դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազ.դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 210,550.4 հազ. դրամ: