Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 12-ին Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին հաղորդում է թուրքական Todays'Zaman գործակալությունը: Իր այդ մտադրության մասին նախարարը հայտարարել էր Կիևում:
Ըստ նրա, նա ընդունել է հայկական կողմի հրավերը, խորհրդակցելով վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը հրավիրվել էին Երևան, մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: