Հուլիսի 20-ից մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա հաղորդել է, որ տրոլեյբուսի ուղեվերձը կկազմի 100 դրամ`ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսով և միկրոավտուբուսով երթևեկության գինը կկազմի 150 դրամ`ներկայիս 100 դրամի փոխարեն: Առայժմ անփոփոխ կմնա մետրոյի ուղեվերձը`100 դրամ: Տնտեսվարող սուբյեկտներն առաջարկել են բարձրացնել սակագներն ընդհուպ 170 - 200 դրամ`կախված երթուղուց, սակայն քաղաքապետարանն աննպատակահարմար է գտել դա:
Նավասարդյանը հավաստիացրել է, որ գների բարձրացումը կհանգեցնի փոխադրումների որակի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտներն աստիճանաբար կսկսեն միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով: