Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ջեյմս Ուորլիք. ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներն անթույլատրելի են

$
0
0

ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներն անթույլատրելի են, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

ՙՂարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնելիս կրակոցներ հնչեցին, որոնք ստիպեցին դիտարկում իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչներին թաքնվել: Նման գործողություններն անթույլատրելի են՚,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:

 

Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles