Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գալուստ Սահակյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար ոչ թե քաղաքական կամք, այլ ապացույցներ են պետք

$
0
0

Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար ոչ թե քաղաքական կամք, այլ ապացույցներ են պետք, որոնք բացակայում են, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Նրա կարծիքով, գործի բոլոր մանրամասների վրա լույս սփռելու համար անհրաժեշտ են ոչ միայն մարդկային ռեսուրսներ, այլ նաև մեծ զինանոց, որը կփնտրի, կգտնի և կբացահայտի: Խոսնակը գտնում է, որ ներկայումս գործադրվում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ բացահայտելու հանցագործության պատվիրատուներին: ՙՄենք պետք է հիշենք այդ օրը, քանի որ կարևոր գործիչներ ենք կորցրել՚,- ասել է նա:

 

Հատկանշական է, որ մի քանի րոպե անց Սահակյանը մոռացել է ՙայդ հանցագործությունը չմոռանալու՚ սեփական կոչի մասին և խորհրդարանի նիստն սկսել՝ առանց մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակը հարգելու: Այդ մասին նրան հիշեցրել է ՙԺառանգություն՚ խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

16 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի շենք ներխուժած ահաբեկիչների խումբը նիստերի դահլիճում գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին և ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Կոտանյանին և Հենրիկ Համբարյանին: Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա ազգականներ Կարեն Հունանյանն ու Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: Ահաբեկչության կազմակերպիչները մինչ այսօր անհայտ են մնում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles