«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքը: Մինչև նոյեմբերի 13-ը կանցկացվի Եվրատեսիլի համար երգերի ընտրություն: Հայտերը կարելի է ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը Face The Shadow երգով 16-րդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում: 2014 թվականին Արամ МР3-ն գրավել էր 4-րդ տեղը, 2013 թվականին Dorians ռոք-խումբը` 18-րդ տեղը, 2010 թվականին Եվա Ռիվասը` 7-րդ տեղը, 2009 թվականին` Ինգա և Անուշ Արշակյանները` 10-րդ տեղը, 2008 թվականին Սիրուշոն` 4-րդ տեղը, 2007 թվականին Հայկոն` 8-րդ տեղը, 2006 թվականին Անդրեն` 8-րդ տեղը: 2011 թվականին Էմմին իր Boom Booom երգով չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ, իսկ մեկ տարի անց Հայաստանը հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին Բաքվում: «Եվրատեսիլ-2016» կընթանա Շվեդիայում: